Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/36060/02/20 քաղաքացիական գործով ԱՁ Էդուարդ Հովհաննեսի Գևորգյանիվերաբերյալ դատական ծանուցագիր

13.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36060/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28-ը դեկտեմբերի 2020 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Աշոտ Հովհաննեսի Գևորգյանի ընդդեմ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ ԱՁ Էդուարդ Հովհաննեսի Գևորգյանի` անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Աշոտ Հովհաննեսի Գևորգյանը 22.12.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի, Երրորդ անձ ԱՁ Էդուարդ Հովհաննեսի Գևորգյանի` անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Աշոտ Հովհաննեսի Գևորգյանի հայցն ընդդեմ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ ԱՁ Էդուարդ Հովհաննեսի Գևորգյանի` անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին ընդունել վարույթ:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 201119

Էլ. փոստ`