Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԿԴ3/0705/02/18 քաղաքացիական գործով

15.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Դավիթ Մհերի Սեդրակյան
---------------------------------------------
(ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ, 11 փ., 72 շ.)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ3/0705/02/18 քաղաքացիական գործով / ըստ հայցի Անուշավան Տիգրանի Սմբատյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի (վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք` Գուրգեն Մեսրոպյան և Զաբելլա Բադալյան)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին, ըստ հայցի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ` Գուրգեն Մեսրոպյանի ընդդեմ Անուշավան Տիգրանի Սմբատյանի և ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի (վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` Դավիթ Մհերի Սեդրակյան, Ռաֆայել Աշոտի Հունանյան, «Ամերիաբանկ» ՓԲԸ, ՀՀ կադաստրի պետական կոմիտե)` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ, 11 փ., 72 շ. » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08 /314/

Էլ. փոստ`