Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6403/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

16.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ՝ Ավետիք Գասպարյան
Հասցե՝ ՌԴ, Լենինգրադի մարզ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Լենինսկի պողոտա, տուն թիվ 93, կորպուս 2, բն. 60

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/6403/05/20 վարչական գործով ըստ հայցի Ասե Մամոյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Խալիլ Ջնդոյանի, Ավետիք Գասպարյանի՝ 02-006-0010-0029-001-004 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ Ավետիք Աարգսի Գասպարյանի անվամբ 17.10.2019 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետնանք՝ Ավետիք Սարգսի Գասպարյանի և Խալիլ Հուսեյնի Ջնդոյանի միջև 18.11.2019 թվականին կնքված 02-006-0010-0029-001-004 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Խալիլ Հուսեյնի Ջնդոյանի անվամբ 02-006- 0010-0029-001-004 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ 21.11.2019 թվականին և 08.07.2020 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նախնական դատական նիստը նշանակված է 27.04.2021 թ., ժամը 1100-ին, ՀՀ վարչական դատարանում հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փող.23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 8:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐ` Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 /275/

Էլ. փոստ`