Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0218/02/13 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

17.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԱՔԴ/0218/02/13 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` Սամվել Անդրանիկի Սարգսյանին
/ ք. Երևան, Հր. Քոչար 16/1շ., բն. 5 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/0218/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի <Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան> ՓԲԸ-ի ընդդեմ Սամվել Անդրանիկի Սարգսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական դատական նիստը նշանակված է 30.04.2021 թվականին, ժամը 12:45-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո: Իսկ նշված նորմի համաձայն՝ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` + 374 57-67-84

Էլ. փոստ`