Թիվ ԵԴ/1361/02/21 քաղաքացիական գործով որպես պատասխանող Ռոմիկ Սարիբեկի Սարգսյանի՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր
19.02.2021
Պատասխանող- Ռոմիկ Սարգսյանին
/հասցե՝ ք. Երևան, Մուշական 2փող., 1նրբ. 3տուն/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի` ի դեմս լիազոր ներկայացուցիչ Սամվել Հարությունյանի, ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Արամ Տիգրանի Սահակյանի, Ռոմիկ Սարիբեկի Սարգսյանի, Տիգրան Արևշատի Սահակյանի և Անուշավան Սուրիկի Պողոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Հայտնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում /հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162ա/
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վճռի հրապարակման օր նշանակված է 2021 թվականի ապրիլի 14-ին, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Թիվ ԵԴ/1361/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փող., 162ա շ.
Հեռ..` 010576631
Էլ. փոստ`