Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/4953/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

19.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարությանօրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9
ՎԴ/4953/05/19
18․02․2021թ.


<Գոհար-Անի> ՍՊԸ-ի տնօրեն Ասատուր Հակոբյանին
հասցե` ք. Երևան, Կոմիտասի 38շ․ բն․ 47

Տեղեկացնում եմ, որ ըստ հայցի Լեզվի կոմիտեի նախագահի ընդդեմ <ԳՈՀԱՐ-ԱՆԻ> ՍՊԸ-ի տնօրեն Ասատուր Հակոբյանի՝ պատասխանողին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, թիվ ՎԴ/4953/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ Լեզվի կոմիտեի նախագահի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 15։55-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 1-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


Դատավոր Կ.Ավետիսյանի օգնական Տ. Կիրակոսյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճղ., 3/9

Հեռ..` +37410201195

Էլ. փոստ`