Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/43021/02/18 քաղաքացիական գործով Ռազմիկ Մադաթյանին ուղղված դատական ծանուցագիր

22.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/43021/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության ներկայացուցիչ Լ.Մկրտչյանի ընդդեմ Նարեկ Արթուրի Մադաթյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Ռազմիկ Գրիգորի Մադաթյանի, Հրածին Գուրգենի Գյուրջինյանի, Արթուր Ռազմիկի Մադաթյանի, Նելլի Ռազմիկի Մադաթյանի, Անահիտ Ռոբերտի Առաքելյանի և Էդգար Մադաթյանի՝ Նարեկ Արթուրի Մադաթյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու և դրա վրա վերջինիս ունեցած պարտավորության չափով բռնագանձում տարածելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Ռազմիկ Մադաթյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Ռազմիկ Արթուրի Մադաթյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Արտաշիսյան փող., 50/1 շենք, բն. 29:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`