Հա. ԵԴ/1645/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Դերենիկ Արշավիրի Ենգիբարյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
22.02.2021
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
22 փետրվարի 2021թ.
Հա. ԵԴ/1645/02/21 քաղաքացիական գործով
պատասխանող Դերենիկ Արշավիրի Ենգիբարյանին
/ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի փող., օժ. տնտ. 16/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Վարկս Էյ Էմ>> լուծարվող ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Դերենիկ Արշավիրի Ենգիբարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԴ/1645/02/20 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Դերենիկ Արշավիրի Ենգիբարյանին՝ ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի փող., օժ. տնտ. 16 հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2021թ. ապրիլի 19-ին, դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am կայքէջում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք.Երևան, Մ.Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`