Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3635/02/18 քաղաքացիական գործով երրորդ անձ ներգրավված Վերոնիկա Դմիտրիի Գեշեվային ուղղված դատական ծանուցագիր

23.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՎԵՐՈՆԻԿԱ ԴԻՄԻՏՐԻԻ ԳԵՇԵՎԱՅԻՆ
(Հասցե` ՀՀ, քաղաք Վանաձոր, Վարդանանց փող. 84 շենք, բն. 56)


Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Մկոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Ռուդիկ Սուրենի Դիլոյանի` երրորդ անձինք` Ամալյա Դիլոյան, Աշխեն Սուրենի Դիլոյան և Վերոնիկա Դմիտրիի Գեշեվա, ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստի 2021 թվականի ապրիլի 15-ին ժամը 12:15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Որպես, ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց փողոց, 84 շենք, թիվ 56 բնակարանի համասեփականատեր Ձեզ առաջարկվում է գնել համասեփականատեր Ռուդիկ Սուրենի Դիլոյանի բաժնեմասը՝ վերջինիս «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած պարտքը մարելու համար:
Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում Դատարանն իրավունք ունի բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`