Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0020/02/21 քաղաքացիական գործով հաղորդագրություն Բորիս Աբրահամյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին

25.02.2021

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մաս

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. փետրվարի 19-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Բորիս Յակովի Աբրահամյանի՝ Էլմիրա Շահետի Աբրահամյանին և Արմեն Բորիսի Աբրահամյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին դիմումը:

Էլմիրա Շահետի Աբրահամյանի /ծնված՝ 1959թ., վերջին հայտնի բնակության վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, քՎանաձոր, Ամիրյան փողոց, 7 շենք, 27/ և Արմեն Բորիսի Աբրահամյանի /ծնված՝ 1981թ., վերջին հայտնի բնակության վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, քՎանաձոր, Ամիրյան փողոց, 7 շենք, 27/ վերաբերյալ տեղեկություն ունեցող անձանց խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6/:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`