Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0517/02/21 քաղաքացիական գործով հաղորդագրություն Վանիչկա Սարգսյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին

25.02.2021

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մաս

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. փետրվարի 24-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Աննա Խաչատուրի Աբովյանի՝ Վանիչկա Ռուբիկի Սարգսյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին դիմումը:

Վանիչկա Ռուբիկի Սարգսյանի /ծնված՝ 06.05.1983թ., վերջին հայտնի բնակության վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք․Վանաձոր, Տավրոս 2 փ․, տնակ 4Ա/ վերաբերյալ տեղեկություն ունեցող անձանց խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6/:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`