թիվ ԳԴ1/1220/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` նախնական դատական նիստ նշանակելու և դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
25.02.2021
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Աշոտ Խոսրովի Հովնիկյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ներքին Գետաշեն, Ներքին Դեմեր թղմ., 4 փող, 4 տուն
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Արմինե Հովնիկյանի, երրորդ անձինք՝ Խոսրով Հովնիկյանի, Շուշիկ Հովնիկյանի, Աշոտ Հովնիկյանի և Նազիկ Հովնիկյանի՝ անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույն գործով 16.03.2021 թվականին, ժամը 11:15-ին նշանակվել է նախնական դատական նիստ:
Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 16.03.2021 թվականին, ժամը 11:15-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Մարտունի, Շահումյան փողոց 9)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9
Հեռ..` +374 262 4-48-47
Էլ. փոստ`