Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/25625/02/18 քաղաքացիական գործով «Լուարդա» ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր

26.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/25625/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի ներկայացուցչի ընդդեմ «Լուարդա» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
«Լուարդա» ՍՊԸ-ին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
«Լուարդա» ՍՊԸ-ի հաշվառման հասցեն է ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թղմ., 20 շենք, բն. 54:
Նախնական դատական նիստը նշանակված է 2021թ. ապրիլի 30-ին, ժամը՝ 14:50-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ‹‹Քանաքեռ›› նստավայրում /հասցեª ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ թիվ 7/:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`