Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/25141/02/20 քաղաքացիական գործով Արմեն Ալբերտի Զոհրաբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

27.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25141/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01-ը փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Արմեն Ալբերտի Զոհրաբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 20.08.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արմեն Ալբերտի Զոհրաբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Տ․ Գրիգորյանի) 28.08.2020թ. որոշել է հայցադիմումը վարույթ ընդունել։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ․ Գրիգորյանի գործուղվելու հիմքով քաղաքացիական գործը վերաբաշխվել է նույն դատարանի դատավոր Ս․ Սահակյանին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Արմեն Ալբերտի Զոհրաբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 201119

Էլ. փոստ`