Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8315/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Թիվ ԵԴ/8315/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. Արման Վլադիմիրի Եսայան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ <<Ալֆա Սիստեմ Թեքնոլոջիս>> ՓԲ ընկերության և Արման Վլադիմիրի Եսայանի` 4.229.886 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին բեկանված մասով թիվ ԵԴ/8315/02/19 քաղաքացիական գործով` դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 2021թ. ապրիլի 27-ին, ժամը 14:10-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Խորենացու փողոց, 2 շենք, 5 բնակարան
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8315/02/19

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«15» փետրվարի 2021 թվական ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ. Խաչատրյանի, քարտուղարությամբ Լ. Մխոյանի, նախնական դատական նիստում ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ <<Ալֆա Սիստեմ Թեքնոլոջիս>> ՓԲ ընկերության և Արման Վլադիմիրի Եսայանի` 4.229.886 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին բեկանված մասով թիվ ԵԴ/8315/02/19 քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը.


Պ Ա Ր Զ Ե Ց

25.03.2019 թվականին <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ <<Ալֆա Սիստեմ Թեքնոլոջիս>> ՓԲ ընկերության և Արման Վլադիմիրի Եսայանի՝ 4.229.886 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին:
05.04.2019 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Սարգսյանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
21.08.2019 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Սարգսյանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
28.11.2019 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Սարգսյանը որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառելու մասին:
19.12.2019 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է`
Հայցը բավարարել` Արման Վլադիմիրի Եսայանից և «Ալֆա Սիստեմ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության համապարտության կարգով բռնագանձել 4.229.886 /չորս միլիոն երկու հարյուր քսանինը հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ` որպես վարկային պայմանագրից բխող պարտավորության գումար, որից 2.771.905 /երկու միլիոն յոթ հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր հինգ/ ՀՀ դրամ` վարկի մայր գումար, 59.344 /հիսունինը հազար երեք հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ` կուտակված տոկոսագումար, 1.398.637 /մեկ միլիոն երեք հարյուր իննսունութ հազար վեց հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ` տուժանքի գումար, ինչպես նաև 20.03.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, վարկի գումարի մնացորդի և տոկոսագումարի նկատմամբ օրական 0.2 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված տույժի գումարը:
Արման Վլադիմիրի Եսայանից և «Ալֆա Սիստեմ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության համապարտության կարգով բռնագանձել 84.598 /ութսունչորս հազար հինգ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
01.02.2020 թվականին պատասխանողների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
20.02.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին:
18.03.2020 թվականին պատասխանողների կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք:
24.03.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:
18.05.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:
11.06.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է.
1. Արման Վլադիմիրի Եսայանի և «Ալֆա Սիստեմ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն. մասնակիորեն՝ Արման Վլադիմիրի Եսայանի մասով, բեկանել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/8315/02/19 քաղաքացիական գործով 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կայացված վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:
19.10.2020 թվականին թիվ ԵԴ/8315/02/19 քաղաքացիական գործը վերամակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Գ. Խաչատրյանին:
Թիվ ԵԴ/8315/02/19 քաղաքացիական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանի աշխատակազմին է հանձնվել` 21.10.2020 թվականին:
26.10.2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու և դատաքննության նախապատրաստելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, իսկ 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել, գտնում է, որ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին առանձին ակտի ձևով կայացված որոշումը երեք օրվա ընթացքում պետք է ուղարկել գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ <<Ալֆա Սիստեմ Թեքնոլոջիս>> ՓԲ ընկերության և Արման Վլադիմիրի Եսայանի` 4.229.886 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին բեկանված մասով թիվ ԵԴ/8315/02/19 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերն են.
ա) <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲ ընկերության և Արման Վլադիմիրի Եսայանի միջև պարտավորաիրավական վարկային հարաբերությունների առկայությունը,
բ) 22.06.2016 թվականին <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲ ընկերության և Արման Վլադիմիրի Եսայանի միջև կնքվել է թիվ 165501403 AMEX GOLD վարկային քարտով տրամադրվող վարկային գծի պայմանագիր, որով Արման Վլադիմիրի Եսայանին տրամադրվել է 3.000.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով,
գ) պատասխանող՝ Արման Վլադիմիրի Եսայանի կողմից նշված վարկն ստանալու հիմքով նշված վարկը վերադարձնելու պարտավորության առկայությունը,
ե) պատասխանող Արման Վլադիմիրի Եսայանի կողմից պարտքը վերադարձնելու համար որոշված ժամկետի խախտումը,
զ) պատասխանող Արման Վլադիմիրի Եսայանի պարտավորությունը ընկերության հանդեպ 20.03.2019 թվականի դրությամբ կազմում է 4.229.886 ՀՀ դրամ,
է) պատասխանող Արման Վլադիմիրի Եսայանը ոչ պատշաճ է կատարել իր պարտավորությունները, առկա է պարտավորության խախտում և կետանց, և վարկային պայմանագրով կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանվել է տույժ,
2.2) Ապացուցման պարտականության սահմաններում հայցվորը պետք է ապացուցի «ա», «բ», «գ», «դ», «ե» «զ» կետերում արծարծված փաստերը:
2.3) Ապացուցման պարտականության սամաններում պատասխանող Արման Վլադիմիրի Եսայանը պետք է ապացուցի «է» կետում արծարծված փաստը:
2.4) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
2.5) Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները և ապացույցները ներկայացնել մինչև 27.04.2021 թվականը:
2.6) Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162Ա

Հեռ..` 010-57-66-04

Էլ. փոստ`