թիվ ԳԴ1/0170/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Արկադի Հենզելի Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
02.03.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Արկադի Հենզելի Խաչատրյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Գեղհովիտ, 5 փ., 7նրբ., տուն 2
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0170/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արկադի Հենզելի Խաչատրյանի, Դավիթ Ժորայի Աղջոյանի, Սաթենիկ Սերյոժայի Մակվեցյանի, Վաչագան Նուրիկի Գևորգյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0170/02/18 քաղաքացիական գործով 2021 թվականի փետրվարի 25-ին, ժամը 10:35-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 10:40-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18
Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`