Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/2112/02/19 քաղաքացիական գործով երրորդ անձ Աննա Զալիբեկի Ներսիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

02.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Աննա Զալիբեկի Ներսիսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Մեծ Մասրիկ, 2 փ., տուն 36


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/2112/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (համաձայն հիմնադրամի կանոնադրության 10.10.2019 թվականի փոփոխության՝ հիմնադրամի անվանումն է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) ընդդեմ Մյասնիկ Արամայիսի Ներսիսյանի, երրորդ անձ՝ Արամայիս Մյասնիկի Ներսիսյան, Աննա Զալիբեկի Ներսիսյան, Օֆելյա Մյասնիկի Ներսիսյան՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/2112/02/19 քաղաքացիական գործով 2021 թվականի փետրվարի 25-ին, ժամը 10:20-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 10:30-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես երրորդ անձ՝ Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:

Ի գիտություն


 Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`