Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4421/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

02.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/4421/05/19 վարչական գործով

Ելից N- ԴԴ9- ---------
02.03.2021թ.

Անատոլի Աբրահամյան
/ք. Երևան, Բուդաղյան փող., տուն 9/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Վաղարշակ Միքաելի Զաքարյանի ընդդեմ Ոստիկանության, երրորդ անձինք՝ Աղասի Զաքարյան, Կիմա Գևորգյան և Անատոլի Աբրահամյան՝ Երևան քաղաքի Արաբկիր, Բուդաղյան փողոց 9 հասցեում գտնվող բնակարանի ապօրինի ներխուժումը վերացնելուն և նշված բնակարանից ապօրինի տիրապետողներին վտարելու համար գործողություններ կատարելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 08-ին՝ ժամը 10.30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ


ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 64 հոդված

1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Վեբ կայք` ՀՀվարչական դատարան

Էլ. փոստ`