Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0835/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

02.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/0835/05/21 վարչական գործով

Ելից N- ԴԴ9- ---------
02.03.2021թ.

Ռեզա Ռազեղիան Օղազի
/ք. Երևան, Մոլդովական 29/1/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռեզա Ռազեղիան Օղազի՝ պատասխանողին դատական կարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու պահանջի մասին:
Նշված գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 08-ին՝ ժամը 10.30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ





ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2

2. Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 64

1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։



Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Վեբ կայք` ՀՀվարչական դատարան

Էլ. փոստ`