Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1255/02/14 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում

03.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Ժուլետա Գիգոլի Մոսինյանին
/ք. Թբիլիսի, Գլդանսկի մասիվ, 1-ին մ/շրջան, 7-րդ կորպուս,
1-ին մուտք, 13-րդ հարկ, բն. 38/

Ըստ հայցի Սիրուշ Գիգոլի Աբովյանի ընդդեմ Ժուլետա Գիգոլի Մոսինյանի, Սամվել Գալուստի Բեժանյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես հետևանք 28.12.2007թ. Ժուլետա Մոսինյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և ՀՀ ԿԱ ԱԳԿ տարածքային ստորաբաժանումում 12.01.2008թ. Ժուլետա Մոսինյանի և 23.01.2008թ. Սամվել Բեժանյանի անվամբ պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԼԴ/1255/02/14 քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ներկայանալու ժամանակը` 2021թ. հունիսի 8-ին, ժամը 14:30-ին։
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։

Դատավորի օգնական` Ե. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` /+374322/2-40-39

Էլ. փոստ`