Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/42078/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

03.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/42078/02/19



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում


Իրինա Թոխյանին
/ք․ Երևան, Դավթաշեն, Տ․ Պետրոսյան փողոց 14 շենք, 57 բն․/


Թիվ ԵԴ/42078/02/19 քաղաքացիական գործով, ըստ հայցի՝ Արթուր Ռազմիկի Մխիթարյանի և Ռուզաննա Միխայելի Մխիթարյանի ընդդեմ Լիաննա Սերգոյի Մանուկյանի և Իրինա Դավիթի Թոխյանի՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, այն է՝ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, Տ. Պետրոսյան փողոց, 14 շենք, 57 բնակարանի 6.4քմ մակերեսով պատշգամբի թիթեղյա ծածկը և այն կրող կոնստրուկցիաները քանդել պարտավորեցնելու պահանջի մասին, Արթուր և Ռուզաննա Մխիթարյանների ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան/ 22.02.2021 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:




Դատավորի օգնական՝ Ա. Մուրադյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /330/

Էլ. փոստ`