Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/4042/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

03.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Անուշ Քաջիկի Պետոյանին
(Կոտայքի մարզ, գ. Պռոշյան, Թումանյան փող., 5/2 տուն)

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ/4042/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Լեռնիկ Քաջիկի Պետոյանի, Անուշ Քաջիկի Պետոյանի, Արևիկ Պետոյանի, Քաջիկ Պետոյանի, Սեդա Պետոյանի, Պետո Պետոյանի և Հունան Ղազարյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռքո չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 01-ին, ժամը` 12:00-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Հրազդան, Միկրոշրջան թղմ., 13-րդ փող., 1/1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 2, հեռ.՝ 0223-2-16-34:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
Պարզաբանվում է նաև, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա. ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թղմ., 13 փող., 1/1

Հեռ..` +374-223-2-16-34

Էլ. փոստ`