Թիվ ԵԴ/16707/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝ Իշխան Բարսեղյանին ուղղված դատական ծանուցագիր
04.03.2021
Հրավիրվում եք, ըստ հայցի՝ Ռաֆիկ Գևորգյանի ընդդեմ Իշխան Բարսեղյանի և ՀՀ Կառավարության՝ ՀՀ անունից կնքված պարտավորությունը՝ պայմանագիրը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող կողմ, 2021 թվականի մայիսի 11-ին, ժամը 12:20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-28-71-00
Էլ. փոստ`