Թիվ ԵԴ/21308/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
04.03.2021
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող Սուսաննա Միխաիլի Մարգարյանին
ՀՀ, ք. Երևան, Սունդուկյան փ., 3-րդ շենք, բն. 45
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի՝ Գեղեցիկ Գուրգենի Խաչատրյանի ընդդեմ Սուսաննա Միխաիլի Մարգարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/21308/02/20 քաղաքացիական գործը:
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/21308/02/20 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 26.02.2021թ. կայացրել է որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Նախնական դատական նիստը կկայանա 2021 թվականի ապրիլի 08-ին ժամը 10:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:
Դատավորի գործավար Էվելինա Փանոսյան
Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա
Հեռ..` 00374 010 57-69-55
Էլ. փոստ`