Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ «Սևակ Սեդրակյան Արամիկի» /Կոտայքի մարզ, Առինջ 11 փողոց/10/ ԱՁ «Սևակ Սեդրակյան Արամիկի» /Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Մ. Բաբաջանյան թաղ., 1-ին փողոց, թիվ 4 հողամաս ԱՁ «Սևակ Սեդրակյան Արամիկի» /ք. Երևան, Մարշալ Բաբաջանյան փողոց, 52/3 հողամաս

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



Տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 30.04.2020թ-ի որոշմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` «Սևակ Սեդրակյան Արամիկի» անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 24.06.2020թ-ի որոշմամբ «Սևակ Սեդրակյան Արամիկի» անհատ ձեռնարկատիրոջ, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության ավագ հարկադիր կատարող Հովհաննես Մկրտչյանի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը, 14.10.2020թ-ին որոշում է կայացրել սնանկության գործը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 09.11.2020թ-ի վճռով «Սևակ Սեդրակյան Արամիկի» անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 17.11.2020թ-ի որոշմամբ պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արման Տոնոյանը:
Տեղեկացվում է նաև, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2. հոդվածի համաձայն դատարան է ներկայացվել դիմում, որով խնդրել են հաստատել «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության պահանջը 153.968,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 10.145.052 ՀՀ դրամի չափով և թույլատրել գրավի առարկան իրացնել արտադատական կարգով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2. հոդվածի համաձայն պարտապանը և կառավարիչը պարտավոր են դիմումի օրինակը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումի կապակցությամբ գրավոր դիրքորոշում հայտնել: Եթե պարտապանը կամ կառավարիչը սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք․ Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`