Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/13455/02/20քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս





ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/13455/02/20
<< 04 >> մարտի 2021թ.


Քաղաքացիական գործով պատասխանող
<<ՄԼ Մայնինգ>>ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք. Երևան, Շիրակի փող., արտադրամաս 74/16 /

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավ ասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 22.05.2020 թվականի որոշմամբ՝՝ <<Արզնու տոհմային ԹՏԽ>> ԲԲ ընկերության ընդդեմ <<Մլ-մայնինգ>> ՍՊ ընկերության՝ Հայցվորի իրավունքների իրացման խոչընդոտները վերացնելու, այն է՝ հողի օգտագործման իրավունքի պետական թիվ 000124 ակտի հիման վրա հայցվոր ընկերությանը մշտական օգտագործման իրավունքով ամրակցված 52.3հա մակերեսով հողամասի մաս կազմող Պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Արզնի համայնքի Երևան-Սևան մայրուղու թիվ 2/3 հասցեում գտնվող 1.1897 հա մակերեսով հողամասի և ՀՀ Կոտայքի մարքի Երևան-Սևան մայրուղու թիվ 2/7 հասցեում գտնվող 1.1892 հա մակերեսով հողամասի և Կոտայքի մարզի Արզնի համայնքի Երևան-Սևան մայրուղի 10/10 հասցեում գտնվող 3հա մակերեսով հողամասի նկատմամբ Պատասխանողին և (կամ) այլ անձանց որևէ գործողություն կատարելն արգելելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Միաժամանակ, Դատարանը 03.03.2021 թվականին որոշում է կայացրել գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ նախնական դատական նիստը նշանակվել է 08.04.2021 թվականին, ժամը15:20-ին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` (010) 33-95-96 (209)

Էլ. փոստ`