Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/13687/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Մարիա Մաղաքյանին
(ՀՀ, Նալբանդյան փող․, 47-19)



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/13687/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Տիգրան Մաղաքյանի և Իրենա Մաղաքյանի ընդդեմ Մարիա Մաղաքյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Դատարանի 06.11.2020 թվականի վճռի դեմ Տիգրան և Իրենա Մաղաքյանների ներկայացուցիչ Արտակ Մելիքսեթյանի կողմից:
Մարիա Մաղաքյանի վերջին հայտնի բնակության վայրը ՀՀ, Նալբանդյան փող․, 47-19 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):


Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 448408 321

Էլ. փոստ`