Թիվ ԵԴ/45690/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
05.03.2021
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/45690/02/19 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` Հասմիկ Փայլակի Մադոյանին
/ ք. Երևան, Սարի թաղ, 5-րդ շարք, տուն 11 /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/45690/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Տիգրան Անդրանիկի Մադոյանի, Կարինե Փայլակի Մադոյանի ընդդեմ Մարինե Փայլակի Մադոյանի, Հասմիկ Փայլակի Մադոյանի, երրորդ անձ` Ռիտա Փայլակի Մադոյան` պատասխանողների ժառանգական իրավունքները դադարած համարելու, հայցվորների`որպես ժառանգությունն ընդունած ժառանգների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է 30.04.2021 թվականին, ժամը 09:45-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա
Հեռ..` +374 10 57-67-84
Էլ. փոստ`