Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/3501/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

05.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարությանօրենսգրքի 63-րդ հոդված




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9
ՎԴ/3501/05/19
05․03․2021թ.



Ռոբերտ Աբրահամյանին
հասցե` ք. Երևան, Ն․ Տիգրանյան փ․ տ․ 14/5
Տեղեկացնում եմ, որ ըստ հայցի Ռոբերտ Աբրահամյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության <Ճանապարհային ոստիկանություն> ծառայության՝ 2018 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 1808868693 որոշում անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/3501/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 01-ի վճռի դեմ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։15-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 1-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


Դատավոր Կ.Ավետիսյանի օգնական Տ. Կիրակոսյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճղ., 3/9

Հեռ..` +37410201195

Էլ. փոստ`