Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15547/02/20 քաղաքացիական գործով ` «Երկսար» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

05.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ 9.1

«Երկսար» ՍՊԸ
/ք.Երևան, Փափազյան 21/1. բն. 45


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/15547/02/20 քաղաքացիական գործը ըստ հայցի` «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի ընդդեմ «Երկսար» ՍՊԸ-ի, երրորդ անձ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության` թիվ 17531 ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, դատական նիստերի դահլիճ թիվ 8/ թիվ ԵԴ/15547/02/20 քաղաքացիական գործով 26.03.2021թ.–ին, ժամը 14:20-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև qanaqer-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ․ ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 201119

Էլ. փոստ`