ԹԻՎ ԵՇԴ/0229/04/16 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
09.03.2021
Սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանին
Հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց 5, 105 սենյակ
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/0229/04/16 սնանկության գործը՝ ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի ընդդեմ «Նարինե Հելփ» ՍՊԸ-ի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 16.04.2021թ. նշանակվել է դատական նիստ՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից 31.07.2020թ. ներկայացված ապահովված պահանջը նվազեցնելու մասին դիմումի վերաբերյալ Նարինե Նարինյանի կողմից դատարան ներկայացված առարկության քննարկմանը:
Առարկության քննարկումը տեղի կունենա 16.04.2021թ. ժամը՝ 11:30-ին ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2
Հեռ..` (0037410) 74-28-20
Էլ. փոստ`