Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3452/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

09.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Միքայել Թորոսյան
ք. Երևան, Նորք-Մարաշ Նորքի 13-րդ փող. 103 բն.


Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/3452/05/19 վարչական գործով ըստ հայցի Սուսաննա Հովհաննիսյանի, Գագիկ Կարապետյանի, Լորիկ Կարապետյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Կամո Կարապետյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Միքայել Թորոսյանի և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի` Երևանի քաղաքապետի 25.09.2014 թվականի թիվ 3645-Ա որոշումը, Նորք 13-րդ փողոց 103 հասցեի՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի 13.02.2015 թվականի գրանցումն (կադաստրային ծածկագիրը՝ 01-009-0046-0033, վկայական թիվ 13022015-01-0124) ոչ իրավաչափ ճանաչելու և 05.03.2015 թվականի գրանցումն (կադաստրային ծածկագիրը՝ 01-009-0046-0054, վկայական թիվ 05032015-01-0145) անվավեր ճանաչելու պահանջների մասին, դատաքննությունը նշանակված է 17.03.2021թ., ժամը 12:30-ին, ՀՀ վարչական դատարանում հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փող.23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 8:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։



ԴԱՏԱՎՈՐ` Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 /275/

Էլ. փոստ`