թիվ ՍԴ/0032/02/21 քաղաքացիական գործով տրանսպորտային միջոցը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին
09.03.2021
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍԴ/0032/02/21 քաղաքացիական գործն ըստ դիմումի Տիգրան Գարեգինի Միքայելյանի՝ տրանսպորտային միջոցը տիրազուրկ ճանաչելու և տիրապետողի սեփականությանը հանձնելու պահանջի մասին:
Խնդրվում է բոլոր քաղաքացիներին և կազմակերպություններին ,,Mercedes-Benz Gelaendewagen,, մակնիշի, 1987թ․ արտադրության, գույնը՝ սպիտակ, թափքը՝ ունիվերսալ, շարժիչը՝ 6170110301 ME, հենասարքը՝ WDB46033817059234, նույնականացման համարը՝ WDB46033817059234, ավտոմեքենայի վերաբերյալ հայտնի տեղեկությունները տրամադրել ՀՀ Սյունիքի մնարզի ընդհանուր իրավասության դատարան քաղաք Կապան, Մ.Ստեփանյան 3/2 հասցեում կամ զանգահարել 0285-5-29-59:
Դատավոր Անահիտ Թումանյան
Հասցե` ք․Կապան
Հեռ..` +374 0285 5 29 59
Էլ. փոստ`