Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ2/2848/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

10.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

<<Էկո Պլանետ>> ՍՊ ընկերությանը
(ք. Երևան, Թբիլիսյան խճղ., 5 շ., 417)

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ2/2848/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ նաև` հայցվոր) ընդդեմ Էկո Պլանետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ հայցվորին պատկանող օբյեկտից պատասխանողի շարժական (բաժանելի) գույքը տեղափոխելուն պարտավորեցնելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, իսկ անհնարինության դեպքում համարժեք փոխհատուցում տրամադրելու, ուրիշի ապօրինի տիրապետումից շարժական գույքը վերադարձնելու, գումարի բռնագանձման պահանջների մասին:

Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 06-ին, ժամը` 12:30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Հրազդան, Միկրոշրջան թղմ., 13-րդ փող., 1/1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 2, հեռ.՝ 0223-2-16-34:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
Պարզաբանվում է նաև, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա. ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թղմ., 13 փող., 1/1

Հեռ..` +374-223-2-16-34

Էլ. փոստ`