Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՎԴ3/0041/02/21 /Հաղորդագրություն հրապարակելու մասին/

10.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



ԱՎԴ3/0041/02/21

ՈՐՈՇՈՒՄ
/Հաղորդագրություն հրապարակելու մասին/

18.02.2021թ. ք.Վեդի


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գ.Բալյան, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Մհեր Եգորի Հովսեփյանի՝ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Դիմելով դատարան Մհեր Եգորի Հովսեփյանը խնդրել է ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Սերս բնակավայրի բնակիչ, 13.11.1991թ. ծնված Հովսեփ Մհերի Մեսրոպյանին ճանաչել անհայտ բացակայող:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի՝ <<1. Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:>>:

Դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում պետք է հաղորդագրություն հրապարակել ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Սերս բնակավայրի բնակիչ, 13.11.1991թ. ծնված Հովսեփ Մհերի Մեսրոպյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258, 199, 200, 361 հոդվածներով.

ՈՐՈՇԵՑ

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Սերս բնակավայրի բնակիչ, 13.11.1991թ. ծնված Հովսեփ Մհերի Մեսրոպյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Որոշումն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ` Գ.ԲԱԼՅԱՆ

Հասցե` Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` (0234) 2-42-78

Էլ. փոստ`