Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/2294/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Երրորդ անձ՝ «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ
---------------------------------------------
(ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 2/1)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2294/02/13 քաղաքացիական գործով / ըստ հայցի Մեղեդի Մարդիրոսսյանի ընդդեմ Վիգեն Գունեշի Ղարաբեիքիի և Վիոլետ Գունեշի Ղարաբեիքիի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` «ԴԻ ԸՆԴ ԷՅՋ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` կողմերի միջև 06.05.2011 թվականին նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը (գրանցված նոտարական սեղանամատյանում 2196 համարով) լուծելու և Մեղեդի Մարդիրոսսյանի` որպես գնորդի իրավունքները քաղաք Երևան, Արամի փողոցի թիվ 72 հասցեին հարող տարածքում գտնվող 3850քմ հողատարածքում «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող շենքի ճակատային մասի 9-րդ հարկում 142 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի և հողամասի համապատասխան բաժնի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 2/1 » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և քննությունը դատական նիստում իրականացնելու մասին որոշում է կայացվել/ 2021 թվականի ապրիլի 8-ին, ժամը 11:30 /՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08 /314/

Էլ. փոստ`