Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2479/02/14 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԿԴ/2479/02/14 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող (հակընդդեմ հայցով հայցվոր)
Գյուլնարա Ալագուլյանին
(ՀՀ, քաղաք Երևան Այգեստան 10 փողոց 7/2 տուն)

Ըստ Թամարա Եղիշի Կարապետյանի ընդդեմ Գյուլնարա Ալագուլյանի, Կամո Ալագուլյանի, Թամարա Ալագուլյանի՝ «Թամարա Եղիշի Կարապետյանի համար Երևան քաղաքի Այգեստան 10 փողոցի 7/2 տան հողամասից սահմանափակ օգտվելու հարկադիր սերվիտուտի իրավունք սահմանելու, Երևան քաղաքի Այգեստան 10 փողոցի 7/2 տան հողամասի միջով հայցվորի տան կոյուղագիծը անցնելը թույլատրելու, Թամարա Կարապետյանին և նրա ընտանիքի անդամներին իրենց կոյուղագիծը անխոչընդոտ օգտագործելը թույլատրելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Գյուլնարա Վարազդատի Ալագուլյանի ընդդեմ Թամարա Կարապետյանի` քաղաք Երևան Այգեստան 10 փողոց 7/2 հասցեով կոյուղագծի անցկացումը չթույլատրելու, հակընդդեմ հայցվորի հողատարածքով անցնող ապօրինի կոյուղագիծը և դիտանցքը Թամարա Կարապետյանին փակելուն պարտավորեցնելու, 97.000 ՀՀ դրամ գումարի և դատական ծախսերի բռնագանձման պահանջների մասին քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 12-ին ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր՝ որպես սկզբնական հայցով պատասխանող հակընդդեմ հայցով հայցվոր։
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`