Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2301/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետով

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր Արթուր Օսիպյանին
Կանադա 775 Ստիիլս ավենյու Վեստ Մ2ՌՍ8

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/2301/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Օսիպյանի ընդդեմ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության, «Ռուդավա» ՍՊ ընկերության, երրորդ անձ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գրավի պայմանագիրը դադարած համարելու և գործարքների առոչնչության հետևանքների կիրառման պահանջների մասին:
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԿԴ/2301/02/17 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2021 թվականի ապրիլի 26-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Միաժամանակ ծանուցվում ենք այն մասին, որ 10.03.2021 թվականին Դատարանը դատական նիստի ընթացքում կատարել է գործով ապացուցման պարտականության բաշխում և ապացույց ներկայացնելու ժամկետ է սահմանել 23.04.2021 թվականը ներառյալ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ապացուցման պարտականության բաշխման որոշմանը կարող եք ծանոթանալ 10.03.2021 թվականի դատական նիստի արձանագրային կրիչի միջոցով:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:

Դատավորի գործավար Էվելինա Փանոսյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`