Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14978/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Աննա Թաթուլի Համբարձումյանին
ՀՀ, ք. Երևան, Արզումանյան 32 շենք, բնակարան 33


ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Լևոն Ռուբենի Ոսկանյանի, Մարիամ Հայկի Ոսկանյանի ընդդեմ պատասխանողներ Աննա Թաթուլի Համբարձումյանի, Մայա Հարությունյանի, Մարինա Մովսիսյանի, Ալվարդ Համբարձումյանի, երրորդ անձինք՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ նոտարական պալատի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին թիվ ԵԴ/14978/02/18 քաղաքացիական գործը:
Դատաքննությունը կկայանա 2021 թվականի ապրիլի 26-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:

Դատավորի գործավար Էվելինա Փանոսյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`