Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Թիվ ՎԴ/0191/05/19 վարչական գործով

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/0191/05/19 վարչական գործով

ԵլիցN-ԴԴ-9-__________ 03.03.2021թ.

Հասցեատեր` Շուշիկ Գառնիկի Եգորյան
Հասցե` ք. Երևան, Շինարարների փող., շ. 35, բն. 22

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի Կարինե Կիրովի Սարդարյանի ընդդեմ ՀՀ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Կարինե Հարությունի Թոռունյան, Շուշիկ Գառնիկի Եգորյան, Ալբերտ Ռոբերտի Ափրոյան, Մարտին Տիգրանի Քալանդարյան, Օքսանա Կարաբույուկյան՝ Ռոբերտ Ափրոյանի անվամբ ՀՀ Կոտայքի մարզ, Պռոշյան համայնքում գտնվող 0.31հա մակերեսով թիվ 209-009 կադաստրային համար ունեցող վարելահողի նկատմամբ պատասխանողի կողմից 04.11.2003թ. կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Ռոբերտ Ափրոյանի ի դեմս Տիգրան Քալանդարյանի և Մարտին Քալանդարյանի միջև 29.01.2007 թվականին կնքված և սեղանամատյանում 281 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, Մարտին Քալանդարյանի և Օքսանա Կարաբույուկյանի անվամբ ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Պռոշյան 0.31հա 209-009 կադաստրային համար ունեցող վարելահողի նկատմամբ կատարված պետական գրանցումը, Մարտին Քալանդարյանին և Օքսանա Կարաբույուկյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Պռոշյան համայնքում գտնվող 0.31հա մակերեսով /սեփականության իրավունքի վկայական թիվ 2347421 գրանցված՝ 07.02.2007թ./ 0209-009 ծածկագրով հողամասի՝ 0210-0026 ծածկագրով հողամասի սահմաններում կադաստրային քարտեզում տեղադրելու և տվյալ հողամասի կադաստրային ծածկագիրը 0210-0027 փոխելու վերաբերյալ կայացված վարչական ակտը անվավեր ճանաչելու, թիվ 0210-0026 կադաստրային ծածակագիր ունեցող գույքը կադաստրային քարտեզում X և Y կոորդինատներով տեղադրելու վերաբերյալ հայցվորի ներկայացված դիմումի հիմքով հարուցված պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին պատասխանող 20/10/2016թ. թիվ Կ-17/10/2016-2-0254 որոշումն անվավեր ճանաչելու և թիվ 0210-0026 կադաստրային ծածկագիր ունեցող գույքը կադաստրային քարտեզում X և Y կոորդինատներով տեղադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Գործով դատաքննության նիստը նշանակվել է 27.04.2021 թվականին ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 12):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։



Դատավոր Հ. Այվազյանի օգնական Հ. Ջամալյան

Հասցե` Ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10447121(274)

Էլ. փոստ`