Թիվ ՎԴ/1341/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր
12.03.2021
Երրորդ անձ՝ Սոնա Նվերի Կիրակոսյանին,
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Տերյան 22, բն. 36
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ՝ թիվ ՎԴ/1341/05/20 վարչական գործն ըստ հայցի Նվեր Հենրիկի Մացոյանի ընդդեմ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավարի, երրորդ անձինք` Փիրուզա Խաչիկի Կիրակոսյանի, Սոնա Նվերի Կիրակոսյանի՝ Արագածոտնի մարզի գ. Արագածավան համայնքի ղեկավարին 1991 թ. ապրիլի 17-ի թիվ 5 և 2007թ. ապրիլի 27-ի թիվ 11 որոշումների մեջ ուղղում կատարել պարտավորեցնելու, գույքի պետական գրանցման մեջ երրորդ անձանց Փիրուզա և Սոնա Կիրակոսյանների սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար նոր փաստաթուղթ տալու պահանջների մասին:
Վերոհիշյալ գործով դատական նիստը նշանակված է 17.06.2021թ.՝ ժամը 16:00-ին:
Խնդրում եմ ապահովել Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 17.06.2021թ.՝ ժամը 16:00-ին նշանակված դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 16):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ծանոթագրություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶՐՈՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +37410 44-71-21/229
Էլ. փոստ`