Թիվ ԵԴ/2067/02/21 քաղաքացիական գործով Նարեկ Մարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
12.03.2021
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2067/02/21
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02-ը փետրվարի 2021 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Նարեկ Մարգարյանի` վտարելու պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը 21.01.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նարեկ Մարգարյանի` վտարելու պահանջի մասին:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության րենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,
ՈՐՈՇԵՑ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Նարեկ Մարգարյանի` վտարելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9
Հեռ..` +374 10 201119
Էլ. փոստ`