Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱԴԴ/1443/02/11 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

15.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Նորաշեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը
/ ՀՀ, ք.Երևան, Գ.Չաուշի 14/3 /



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)



ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.02.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԱԴԴ/1443/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի Այծեմնիկ Թորոսյանի ընդդեմ «Նորաշեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Աջափնյակ» նոտարական գրասենյակի նոտար Ռոզա Առաքելյանի և Աստղիկ Հարությունյանի՝ «Նորաշեն» բարեգործական հասարակական կազմակերպության 23.10.2011 թվականի թիվ 2 արձանագրության 15 կետը, 11.11.2011 թվականի թիվ 4021 նվիրատվության պայմանագիրը, դրա հիման վրա 16.10.2011 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումն Աստղիկ Հարությունյանի մասով անվավեր ճանաչելու և ք. Երևան, Գ. Չաուշի 14/3, 57 բնակարանի 4/7-րդ մասի (58.5 քմ մակերեսի) նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Աստղիկ Հարությունյանի ընդդեմ Այծեմնիկ Թորոսյանի՝ վտարելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.03.2020 թվականի վճռի դեմ հայցվոր Այծեմնիկ Թորոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
«Նորաշեն» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենի գտնվելու վայրը ՀՀ, ք.Երևան, Գ.Չաուշի 14/3 հաշվառման հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):


Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 448408 321

Էլ. փոստ`