Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20061/02/19 քաղաքացիական գործովով դատական ծանուցագիր

16.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Պատասխանողներ Գագիկ Արտակի Բաբայանին
ՀՀ, ք. Երևան, Գայի պող., 57-25


ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Արմեն Վարդգեսի Եղիազարյանի ընդդեմ պատասխանողներ Գագիկ Արտակի Բաբայանի, Հովհաննես Մերուժանի Սողոմոնյանի՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին թիվ ԵԴ/20061/02/19 քաղաքացիական գործը:
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/20061/02/19 քաղաքացիական գործով՝ նախնական դատական նիստը կկայանա 2021 թվականի ապրիլի 28-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:

Դատավորի գործավար Էվելինա Փանոսյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`