Թիվ ԼԴ/5042/02/20 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում
17.03.2021
Գայանե Սեյրանի Բաղդասարյանին
/ք. Վանաձոր, Խնձորուտ 1 փող., 33 տուն/
Ըստ հայցի Արտակ Արտավազդի Ավետիսյանի հայցադիմումին ընդդեմ Գայանե Սեյրանի Բաղդասարյանի` «MERCEDES-BENZ CLS 500» թեթև մարդատար, հ/հ 36 PN 517 տրանսպորտային միջոցը իր պատկանելիքներով հետ վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ԼԴ/5042/02/20 քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ներկայանալու ժամանակը` 2021թ. հունիսի 22-ին, ժամը 11:15-ին։
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Դատավորի օգնական` Ե. Հովհաննիսյան
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6
Հեռ..` /0322/2-40-39
Էլ. փոստ`