Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/26120/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/26120/02/20
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող` «Նոր Շենք» բնակարանաշինարարարկան ոչ առևտրային կոոպերատիվ
/ք․Երևան, Սեբաստիա 22 շ․, 25 բն․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վահրամ Ավագյանի սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության, «Նոր Շենք» բնակարանաշինարարարկան ոչ առևտրային կոոպերատիվի, «Նոր Շենք» բնակարանաշինարարարկան ոչ առևտրային կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից Վահրամ Ավագյանին վերադարձնելու, որպես հետևանք՝ գույքի նկատմամբ իրականացված աճուրդը, «Նոր Շենք» բնակարանաշինարարարկան ոչ առևտրային կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Համբարձում Պետրոսյանի և «Արդշինբանկ» ՓԲ ընկերության միջև կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայամանագիրը և «Արդշինբանկ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականին մայիսի 10-ին, ժամը` 15:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2021թ. որոշումը` ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:

Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`