Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/19793/02/20 քաղաքացիական գործով ծանուցագիր

19.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/19793/02/20
<<18>> մարտի 2021թ.

Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Սուրեն Համլետի Թոռունյանին
/ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն 1 թղմ., 23շ., բն.6/


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վարդուհի Մարտունի Գյոլեցյանի ընդդեմ <<Կոնտակտ-Լույս>> ՓԲ ընկերության, երրորդ անձանց՝ Արա Համլետի Թոռունյանի, Սուրեն Համլետի Թոռունյանի, Նանսեն Նորիկի Դաշտոյանի, Արայիկ Մարզպետի Ստեփանյանի, Արսեն Կոնստանտինի Սարգսյանի, Արմենակ Գուրգենի Գևորգյանի՝ <<Կոնտակտ-Լույս>> ՓԲ ընկերության խորհրդի 13.05.2020 թվականի որոշումն անվավեր ճանաչելու, <<Կոնտակտ-Լույս>> ՓԲ ընկերության 20.06.2020 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի՝ խորհրդի կազմի լրացման մասին որոշումը և Ընկերության խորհրդի 26.06.2020 թվականին ընդունած որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի՝ Արինա Շամիրի Մարկոսյանի ընդդեմ <<Կոնտակտ-Լույս>> ՓԲ ընկերության, երրորդ անձանց՝ Արա Համլետի Թոռունյանի, Սուրեն Համլետի Թոռունյանի, Նանսեն Նորիկի Դաշտոյանի, Արայիկ Մարզպետի Ստեփանյանի, Արսեն Կոնստանտինի Սարգսյանի, Արմենակ Գուրգենի Գևորգյանի՝ <<Կոնտակտ-Լույս>> ՓԲ ընկերության խորհրդի 13.05.2020 թվականի որոշումն անվավեր ճանաչելու, <<Կոնտակտ-Լույս>> ՓԲ ընկերության 20.06.2020 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի՝ խորհրդի կազմի լրացման մասին որոշումը և Ընկերության խորհրդի 26.06.2020 թվականին ընդունած որոշումն անվավեր ճանաչելու, 30.07.2020 թվականին արտահերթ ընդհանուր ժողովի կողմից ընդունված <<Կոնտակտ-Լույս>> ՓԲ ընկերության 840 հատ 5.000 ՀՀ դրամ անվանական արժեքով սովորական բաժնետոմսերը 2.100.000 ՀՀ դրամ անվանական արժեքով 2 սովորական ոչ փաստաթղթային բաժնետոմսերի համախմբման, <<Կոնտակտ-Լույս>> ՓԲ ընկերության սովորական բաժնետոմսերի համախմբման, բաժնետոմսերի փոխարկման և բաժնետոմսերի հետգնման կարգի հաստատման, ընկերության կանոնադրության փոփոխությունների հաստատման մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 06-ին, ժամը 12:20-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ, 40

Հեռ..` (010) 33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`