Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/2243/02/16 քաղաքացիական գործով Ալևտինա Ղազարյանին ուղղված դատական ծանուցագիր

19.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԿԴ/2243/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Գագիկ Աշոտի Ալեքսանյանի և Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Ալբերտ Մինասյանի, Աշոտ Ղազարյանի, Մերի Ղազարյանի, Ալևտինա Ղազարյանի և Օլեսյա Վելիչկոյի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի՝ ք. Երևան, Սարյան փողոց, 4 շենք, թիվ 76 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու, որպես հետևանք գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գույքի նկատմամբ համահայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Ալևտինա Ղազարյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Ալևտինա Ղազարյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Սարյան 4 շենք, բն. 76:
Սույն գործով միջնորդության քննարկումը տեղի կունենա 2021թ. մարտի 24-ին, ժամը՝ 14:30-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`