Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/10064/02/20 քաղաքացիական գործով Հենրիխ Դերենիկի Ղազարյանին ուղղված դատական ծանուցագիր

19.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/10064/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ «ՀԱՇ ԸՆԴ Ե» ՍՊ ընկերության, Լաուրա Սմբատի Նալբանդյանի, Հենրիխ Դերենիկի Ղազարյանի և Սուրեն Գևորգի Բոյաջյանի:
Սույն հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը խնդրել է պատասխանողներ «ՀԱՇ ԸՆԴ Ե» ՍՊ ընկերությունից, Լաուրա Սմբատի Նալբանդյանից, Հենրիխ Դերենիկի Ղազարյանից և Սուրեն Գևորգի Բոյաջյանից համապարտության կարգով հօգուտ «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ ՓԲ ընկերության բռնագանձել.
1. 2,041,564.20 ՀՀ դրամ, որից վարկի մայր գումարի պարտք 1,845,545.10 ՀՀ դրամ, տոկոսագումարի պարտք 155,396.10 ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տույժեր 10,314.50 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսադրույքի նկատմամբ հաշվարկված տույժեր 5,308.50 ՀՀ դրամ, սպասարկման վճար 25,000.00 ՀՀ դրամ:
2. Հայցադիմումը ներկայացնելու հաջորդող օրվանից սկսած ժամկետանց պարտքի 2,041,564.20 ՀՀ դրամ գումարի վրա օրական 0.13 տոկոսի չափով հաշվարկվող տույժի գումարներ, մինչը այդ գումարի ամբողջական փաստացի մարումը, բայց ոչ ավելի, քան տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը,
3. Հայցադիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից սկսած մինչև պարտքի փաստացի մարումը ամսական 12,500.00 ՀՀ դրամ, որպես վարկի սպասարկման վճար,
4. 40,831.30 ՀՀ դրամ՝ որպես սույն հայցի ներկայացման համար Հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Հենրիխ Դերենիկի Ղազարյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Հենրիխ Դերենիկի Ղազարյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Մարգարյան 20/3 շենք, բն. 19:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`