թիվ ԳԴ/0029/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Արտուշ Մալխասի Մաթևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
19.03.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Արտուշ Մալխասի Մաթևոսյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Դալար համայնք, Հ. Մանուկյան փ., տուն 85
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ընդդեմ Արտուշ Մալխասի Մաթևոսյանի, երրորդ անձ`Մալխաս Սրապիոնի Մաթևոսյան՝ ընդհանուր համատեղ սեփականությունից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 16:20-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու համար`որպես պատասխանող:
Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ